Search
Close this search box.

«Կարծում եմ ՝ դատարանը պետք է անհապաղ քննարկի այս գործը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ հորդորով, «Արմավիր» քրեակատարողականում հացադուլ հայտարարած Արա Թաթոսյանը դադարեցրեց հացադուլը։ Համաներումն անհասկանալի պատճառով չի կիրառվել Թաթոսյանի վրա, չնայած՝ իր հոդվածը ենթակա է համաներման։ Կարծում եմ ՝ դատարանը պետք է անհապաղ քննարկի այս գործը և ես, ինչպես միշտ, լինելու եմ հետևողական»։

Please enter a valid URL