Search
Close this search box.

Արմավիրում BMW-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել է դաշտում. Վարորդի դին գտել են 20 մետր հեռու

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 24-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի գլխավոր ավտոճանապարհին պայթել է ավտոմեքենա, կրակ է նկատվում, կա մեկ զոհ եւ մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի (վարորդ` 27-ամյա Եղիշե Աղաբեկյան) ավտոմեքենան բախվել է բետոնե առվակին, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, մի քանի պտույտ գլորվել եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ավտոմեքենայից մոտ 20 մ հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղեւոր 27-ամյա Բեգլար Բ.-ն հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Դեպքի վայրում նախնական տեղեկություն է եղել, որ ավտոմեքենայում գտնվել է եւս մեկ քաղաքացի։ Փրկարարները հետախուզել են տարածքը (մոտ 200 մ շառավղով)․ ՃՏՊ-ի հետ առնչություն ունեցող այլ քաղաքացի չի հայտնաբերվել։

Please enter a valid URL