Search
Close this search box.

Մոդել Բելլա Հադիդը՝ Bulgari-ի խնջույքին

Ներկայիս ամենահայտնի ու պահանջված մոդելներից մեկը՝ ծագումով պաղեստինցի Բելլա Հադիդը, Միլանում ընթացող Նորաձևության շաբաթվա ցուցադրություններին մասնակցելուց բացի, ժամանակ է գտնում նորաձևության և գեղեցկության ոլորտին առնչվող այլ միջոցառումների էլ մասնակցել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 22-ամյա գեղեցկուհին որպես պատվավոր հյուր մասնակցել է հեղինակավոր Bulgari ոսկերչական բրենդի կազմակերպած խնջույքին:

Հայտնի է, որ Հադիդը տևական ժամանակ համագործակցում է այս ընկերության հետ ու դրա պաշտոնական գովազդային դեմքն է:

Please enter a valid URL