Փետրվարի 24-ին, ժամը 14:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ գյուղին հարակից ջրամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ջրամբարում, ինչի հետևանքով վարորդ Ա. Գ.-ն տեղում մահացել է:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Ա. Գ.-ի (ծնված 1988 թ.) դին:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրամբարից: