Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ «Միկա» մարզադահլիճում անցկացվել է ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանին նվիրված թեքվանդոյի անդրանիկ հուշամրցաշարը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարին մասնակցել է մայրաքաղաքի, Հայաստանի և Արցախի ավելի քան 300 մարզիկ: Ներկա են գտնվել Արմենակ Ուրֆանյանի մայրը, մարզիչը, քառօրյա պատերազմի մասնակիցներ և մի շարք այլ անձինք: