Այսօր ժամը 14:00-ի սահմաններում Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գտնվող Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է ընկել: Փրկարարները ջրից հանել են վարորդի դին: Նրա ինքնությունն արդեն պարզվել է, նա Այգեպար գյուղի բնակիչ Արմեն Գրիգորյանն է, ով 31 տարեկան էր, աշխատում էր որպես պայմանագրային զինառայող:
Ջրից դուրս է բերվել նաև ВАЗ 2107 մակնիշի 34 CR 579 համարանիշի ավտոմեքենան: