Search
Close this search box.

Պատեհապաշտ, դատարկ ջահելներ, Ֆորշին անարգողներ, ամոթ ձեզ. Կոմպոզիտոր Արգինա Հարությունյան

Կոմպոզիտոր Արգինա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիտե՞ք ինչ ահավոր էր: Երևում էր, պարզ էր երևում, որ Ֆորշին էդպես անարգող անփորձ ջահելների խմբից ոչ ոք, երբեք մի տող գիրք չի կարդացել, երևում էր, որ երբեք, ոչ մի անգամ արբած չեն եղել նրանցից ոչ ոք, թեկուզ մի անգամ, հա, ի՞նչ անենք, որովհետև կեղծ բարեպաշտներ են, երևում էր, որ Ֆորշի երգերը իրենց մանկության մեջ ոչ մի հետք չեն թողել, որովհետև իրենց ծնողները չափազանց գռեհիկ են համարել Ֆորշի երգելաոճը. պատեհապաշտ, դատարկ ջահելներ:

Մի խոսքով, բառեր չեմ գտնում այլևս:

Ովքե՞ր եք՝ չգիտեմ: Ամոթ ձեզ»:

Please enter a valid URL