Search
Close this search box.

Ֆորշն իրավունք ունի զայրանալ, քննադատել, մի երկու բառ էլ ավել ասել մեզ. Լուսինե Բադալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել երգիչ, արվեստագետ Ֆորշի մասին, որը հարցազրույց է տվել կայքերից մեկին՝ քննադատական խոսք ասելով իշխանությունների հասցեին։ Լուսինե Բադալյանը գրել է.

Ֆորշը մշակութային գործիչ է, ասեմ ավելին՝ Ֆորշը տեղով մեկ մշակույթ է՝ Երևանյան յուրահատուկ մշակույթ Ֆորշը պարտավոր չէ գովաբանել իշխանություններին  եթե ավելի անկեղծ լինենք, պարտավոր է քննադատել, եթե խնդիր է տեսնում, եթե լավն էլ տեսնի, կգնահատի, եթե այս պահին զայրացած է, ուրեմն դրա համար պատճառ ունի, Ֆորշը արվեստագետ է
Ֆորշն իրավունք ունի զայրանալ, քննադատել, մի երկու բառ էլ ավել ասել մեզ, որովհետև մենք կանցնենք-կգնանք, դուք էլ կանցնեք-կգնաք, իր երգերը կմնան:

Please enter a valid URL