Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սաշիկ Սարգսյանի 18,5 միլիոն դոլարը. Արտակ Գալստյան

Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը 18,5 միլիոն դոլարի նվիրատվությունը իրոք դարձավ օրվա հարցը:
Եվ ինչն էր հետաքրքիր, արտաքուստ իշխանության աշխատանքի այդ դրական արդյունքը կրկին ուղղվեց վարչապետի դեմ:
Որոշ ուժեր հայտարարեցին, քանի որ Ալեքսանդր Սարգսյանի գումարները ապօրինի են, իսկ վարչապետն էլ դրանք ընդունել է, ապա վարչապետը hանցակից է Ալեքսանդր Սարգսյանի հետ, օրինականացնում է Ալեքսանդր Սարգսյանի գումարները, կարճում է Ալեքսանդր Սարգսյանի և նրա տղաների վերաբերյալ հարուցված քրեական գործերը:
Անցնենք իրավակարգավորումներին՝
1. Ալեքսանդր Սարգսյանի գումարները օրինական են թե ոչ, կարող է որոշել միմիայն դատարանը, այս պահին նման ակտ չկա և գործում է անմեղության կանխավարկածը
2. Ալեքսանդր Սարգսյանը իրավունք ունի տնօրինել իր գույքը և դրամական միջոցները և նվիրատվությունը այդ տնօրինման ձևերից մեկն է
3. Պետությունը իրավունք ունի ընդունել կամ չնդունել նվիրատվությունը, տվյալ դեպքում ընդունել է:
Այս գործնթացում օրենքի խախտում չկա: Եթե վաղը դատարանով կապացուցվի, որ Ալեքսանդր Սարգսյանի 18,5 միլիոն գումարը հանցավոր ճանապարհով է ձեռք բերված, ապա նրա նվիրատվությունը կճանաչվի անվավեր և գումարը կբռնագանձվի:
Այսինքն հանցակցության, կամ պայմանավորվածության մասին խոսելը աբսուրդ է, հիշենք նախկին ՃՈ պետի գործը, վերջինս վերականգնեց 171 միլիոն դրամը և 5 տարի անցկացրեց ազատազրկման վայրում:
Անդրադառնամ նաև ընդդիմախոսների այն պնդմանը, որ պետք է գումարները սառեցվեն, մինչև օրինական ճանապարհով որոշվի դրանք հանցավոր են թե ոչ,  և նոր նվիրատվությունը ընդունվի:
Այստեղ մի օրինակ բերեմ՝ պատկերացրեք մի իրավիճակ, ձեր տանը հիվանդ կա, կամ ձեր գույքը հրդեհվել է.<< հեռու բոլորիցս>>, ձեզ ծայրահեղ անհրաժեշտ է դեղօրայք կամ կրակմարիչ:
Դուք ունեք հարևաններ, որոնք տարիներ շարունակ հարստահարել են ձեզ և ձեզանից հափշտակված գումարներով ձեռք են բերել դեղորայք, կրակմարիչ, և ձեր ծայրահեղ անհրաժեշտության պահին որոշում են ինչ- ինչ պատճառներով դրանք ձեզ նվիրել:
Ի՞նչ էք անում դուք: Հրաժարվում էք ընդունել նվերը և ոչնչանում է ձեր գույքը և մահանում հիվանդը, թե՞ ընդունում էք նվերը:
Ե՞թե դուք ընդունեք նվերը, արդյոք կմոռանաք, որ ձեր հարևանները տարիներ շարունակ հարստահարել են ձեզ:
Կարծում եմ որ ոչ, չեք մոռանա, թեկուզ և հենց այն պատճառով, որ դուք գիտակցում եք, որ ձեր հարևանները ձեզ նվիրել են հենց ձեզանից գողացված գումարով գնած դեղորայքը և կրակմարիչը:
Կարծում եմ՝  նույն կարծիքին է նաև վարչապետը, այ եթե նա այլ լուծում տար Ալեքսանդր Սարգսյանի այսպես կոչված նվիրատվությանը, կլիներ տարօրինակ:
Այնպես որ, առավել քան օրինական է վարչապետի գործողությունները և ուղղված են պետության հզորացմանը:

Արտակ Գալստյան

Please enter a valid URL