Search
Close this search box.

«Ինչ եմ առաջարկել հացադուլ իրականացնող Հովհաննես Գալստյանին». ԿԳ նախարար

ԿԳ նախարար  Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ուրախ եմ, որ Հովհաննես Գալստյանը դուրս եկավ հացադուլից։ Գալստյանին առաջարկել եմ հետևյալը և տեքստը փոխանցել նրան, ինչից հետո նա դուրս է եկել հացադուլից.

«Որպես կառավարության անդամ՝ պատրաստ եմ սույն թվականի փետրվարի 26-ին ժամը 17։30-ին ընդունել Հովհաննես Գալստյանին և քննարկել ոլորտում առկա խնդիրները, իսկ մարտի 1-ին առավոտյան ժամը 9։30-ին կազմակերպել հանդիպում Հովհաննես Գալստյանի, իր փաստաբանի, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, այլ իրավաբանների և իմ մասնակցությամբ՝ քննարկելու «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ առկա խնդիրները, անելու հնարավորինը խնդիրը կարգավորելու համար՝ միաժամանակ չբացառելով, որ հաջողության չհասնելու դեպքում խնդիրը կլուծվի դատական/իրավական կարգով»։

Please enter a valid URL