ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ցավում եմ, բայց ոմանց երազանք է մարդկանց համոզել, թե երկրում ոչինչ չի փոխվելու: Ակնհայտ է, որ նախկին և գործող իշխանությունների միջև կան էական տարբերություններ: դրանք խիստ նկատելի են, բայց ամենանկատելին եղել և մնում են արդար ընտրությունները, որոնց մասին նախկինները փորձում են չխոսել կամ զգուշավոր շրջանցում են: Եվ այսպես.
Նախկին իշխանությունների վերարտադրման հիմնական այցեքարտը բոլոր մակարդակներում կեղծված ընտրություններն էին ՝ վերցրու տաս հազար դրամը և ոչինչ և ոչ մի ակնկալիք մի ունեցիր իշխանություններից, միևնույն է ոչինչ չի փոխվելու : Եվ չէր էլ փոխվում, կամ ավելի ճիշտ փոխվում էր դեպի վատը՝ համատարած աղքատություն և արտագաղթ:
Այլակարծության պատասխանը աշխատանքից ազատելն էր կամ էլ պոկված ծնոտով հանգրվանելը որևէ բուժհիմնարկում: Հիմա այդ նույն իշխանության դենչիկներն ու նազիր-վեզիրները ՖԲ-ում և այլ սոցիալական ցանցերում մուրացկանի կեցվածքով մարդկանց համոզում են, թե գործող իշխանություններից ոչ մի լավ պետք չէ սպասել, քանի որ այդ իշխանությունները աշխարհի ամենավատ իշխանություններն են:
Մտահոգիչ է, բայց նրանք համակարգված, տարբեր ձևաչափերով պայքարում են օրինականության հաստատման դեմ և փորձում ապակողմնորոշել հասարակությանը: էլ ավելի մտահոգիչ է, որ նրանք գրեթե աստվածացնում են իրենց չեղած գոյությունը և գործող իշխանություններին «մեղադրում» ամեն ինչում, սակայն մերօրյա առաքյալների «մեղադրանքները» ոչ միայն արժանահավատ չեն, այլ ակնառու դեբիլության դրսևորումներն են:
Հ.Գ.
Հասարակությունը երկար տարիներ տեսել է, գիտի, պատկերացնում է և իր մաշկի վրա զգացել և կենցաղում առերսվել է նախկին իշխանությունների որոշ անմեղսունակ ներկայացուցիչների ապօրինություններին: Ձեններդ կտրեք, վերընկեք տեղներդ ու այլևս ոչ մի ծպտուն: Վատի առումով դուք դուրս եք ցանկացած մրցակցությունից և կարող եք մրցել բացառապես ինքներդ ձեր դեմ: