Search
Close this search box.

Երևանում 9 տարեկան երեխա է մահացել

Այսօր՝ ժամը 15:10-ի սահմաններում «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1:03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 9-ամյա Հայկ Ե-ն է, ում մահացած վիճակում տան սենյակում հայտնաբերել է եղբայրը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախնական տեղեկություններով, երեխան երկհարկանի մահճակալի վրա խաղալիս է եղել, երբ դժբախտ դեպքի հետևանքով մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL