Search
Close this search box.

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ: Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին կժամանի Երեւան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Լին Մ. Թրեյսին երդվել էր ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է եւ Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին:

Please enter a valid URL