Search
Close this search box.

«Կալանավորի վիճակը կտրուկ վատացել է. ինձ արգելեցին հանդիպել նրան». Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ արգելել են հանդիպել կալանավորին

Տևական ժամանակ է, որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ցանկանում էի հանդիպել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին և մերժում էի ստանում, որովհետև դատավոր Բեկթաշյանը արգելանք էր դրել այցելությունների, այդ թվում` հանձնաժողովի նախագահի և պատգամավորի համար:

Երկար դեգերումներից հետո ինձ վերջապես հաջողվեց զրուցել դատավոր Բեկթաշյանի հետ, որը օրվա բոլոր ժամերին մասնակցում էր ԲԴԽ նիստերին և խոսելու ժամանակ չուներ: Ներկայացրեցի, որ կալանավորը առողջական լուրջ խնդիրներ ունի, այդ թվում` Կրոնի հիվանդություն և ես պետք է իրեն այցելեմ: Առաջարկեց, որ կալանավորի պաշտպաները միջնորդություն գրեն և իրենք կքննարկեն` թույլ տա՞լ ինձ, թե` ոչ: Երեկ պիտի կայանար նիստը, որի ժամանակ պաշտպանների միջնորդությունը պիտի քննարկվեր, սակայն նիստը չկայացավ:

Ընդամենը իրազեկեմ, որ Արթուրի վիճակը երեկ կտրուկ վատացել է, որովհետև նա վերջին 15 օրը չէր կարողանում սնունդ ընդունել և ոչ այն պատճառով, որ հացադուլ էլ հայտարել, այլ իր հիվանդության պատճառով և նրան շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Արթուրը այլևս սայլակի վրա է տեղաշարժվում և հսկիչները կնոջը թույլ չեն տալիս խնամել ամուսնուն: Դիմում եմ արդարադատության նախարարին` մարդասիրական քայլ դրսևորենք և թույլ տանք Արթուրի կնոջը խնամել ամուսնուն, որը տևական ժամանակ օգնության կարիք ուներ, բայց որևէ մեկը չէր արձագանքում»:

Please enter a valid URL