13 երեխաների ծնողները՝ Կալիֆոռնիայից Դեւիդ եւ Լուիս Թյորփինները, խոստովանել են, որ նրանցից 12-ին խոշտանգել են, գրում է NBC-ը:
Ըստ հեռուստաալիքի՝ ամուսինը եւ կինը 2-ից մինչեւ 29 տարեկան իրենց երեխաներին շղթայակապ պահել են, սովամահ արել եւ ծեծել: Ծնողները տանջել են բոլորին, բացի ամենակրտսերից:
Նշվում է, որ զույգը չի մասնակցի դատական նիստին՝ քննության հետ նախադատական համաձայնության պատճառով: Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում՝ 25 տարվա բանտարկությունից հետո վաղաժամ ազատվելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ սադիստ-ծնողների մասին հայտնի էր դարձել անցյալ տարվա հունվարին, երբ նրանց 17-ամյա աղջիկը կարողացել էր փախչել տնից եւ զանգել ոստիկանություն: Այս ամբողջ ընթացքում Թյորփինները հրաժարվել են ընդունել իրենց մեղքը: