Search
Close this search box.

Աշխարհի ամենամեծ ջինսը հայտնվել Է Գիննեսի ռեկորդների գրքում

Չիլիի Paris հանրախանութների ցանցը, որը պատկանում Է Cencosud միջազգային ընկերությանը, հայտնվել Է Գիննեսի ռեկորդների գրքում աշխարհում՝ ամենամեծ ջինսի ստեղծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է UPI պորտալը:

Paris-ը ջինսը պատրաստել Է Kansas նորաձեւության բրենդի հետ համագործակցությամբ եւ այն ներկայացրել Mall del Sur խանութում, որը գտնվում Է Սան Խուան դե Միրաֆլորեսում՝ Պերու:

50 հոգուց բաղկացած խումբը կես տարի Է ծախսել 22-հարկանի շենքի չափով տաբատը կարելու համար: Արդյունքում դրա երկարությունը կազմել Է 65,5 մետր, իսկ լայնությունը՝ 42,6 մետր:

Նշվում Է, որ ջինսն առեւտրական կենտրոնում կցուցադրվի մինչեւ շաբաթվա վերջը, ինչից հետո դրանից կկարեն բազմակի օգտագործման տասը հազար պայուսակ: Դրանք կվաճառվեն Paris խանութների ցանցում՝ պլաստիկե տոպրակների օգտագործման դեմ ակցիայի շրջանակներում:

Please enter a valid URL