Search
Close this search box.

«Ժամանակ». Թռած է. Ընտրակաշառքի միջոցով հաղթել է ընտրություններում ու հեռացել է Հայաստանից

«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց նոյեմբերին գյուղապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած, սակայն կրկին թեկնածությունն առաջադրած Արթուր Մանուկյանը:

Ըստ համագյուղացիների՝ Մանուկյանը հաղթանակի էր հասել ընտրակաշառք բաժանելու միջոցով, որը չէր կանխվել ո՛չ իրավապահների, ո՛չ մարզպետարանի կողմից:  Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, սակայն Մանուկյանը այդպես էլ չի ներկայանում գյուղապետարան, ըստ համագյուղացիների՝ մեկնել է Հայաստանից, եւ որեւէ մեկը չգիտի, թե որտեղ է գտնվում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL