Փետրվարի 23-ին՝ ժամը 21:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջին կասկածելի պահվածքով քաղաքացի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացի Ա. Բ.-ն գտնվում է ոչ սթափ վիճակում եւ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից:
Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է Մաշտոցի ՈԲ։