Search
Close this search box.

Պետությունը մենք ենք, ու եթե սաշիկները գողացել են պետությունից, ուրեմն մեզնից են գողացել

Պետությունը մենք ենք: Ու եթե սաշիկները գողացել են պետությունից, ուրեմն ստացվում է, որ մեզնից են գողացել: Ցնծում ենք՝ Սաշիկ Սարգսյանը հետ է վերադարձնում պետությանը, ինչ-որ կլորիկ գումար, ինչ-որ մեկը մեզնից գողացած գույք՝ անխնա ծափ ենք տալիս, ի՞նչ է գույք “ազատության” համա՞ր, թե՞ բերան փակել է, սա.. թե ի՞նչ.. բայց ո՞վ է հաշվել, թե ինձնից ու քեզնից գողացածն, ի՞նչ արժե.. (իսկ նախորդ իշխանությունները, պետություն անվան տակ քիչ նվերներ չեն արել տուշոնկեքին ու մնացյալին.. Սեյրան Սարոյանը, ինքն իր բերանով ասաց, որ Մանվելին, ինձ, շատերին իշխանությունը վատ աչքով չի նայել. հա էլ տվել ա)
Ու եթե “գողության” անունը դնում եք՝ “նվիրատվություն”, ստացվում է, որ պետությունը նույնպես հանցակից է գողության մեջ ու այժմ ամեն բան լղոզելով, փորձում է երկու կողմերի հետ էլ լավամարդ խաղալ..
Սաշիկի տնից, էլ ոսկյա շրիշակ, էլ կտավներ, էլ արկղեր էր, որ դուս հանեցիք, լավ, մի ասեք, թե մեջն էլ ինչ կար, բայց հո դուք լավ գիտեք, թե սաշիկները, ինչեր են արել.. շատ պարզ հաշվարկ կարող եք անել, ինչքան է կազմել սաշիկների ամսվա աշխատավարձը եւ իրենց դիզած հարստություններն ու հասկանաք, թե էդ մարդիկ, օրինակ դղյակներ ունենալու համար, քանի տարի պետք է հալալ քրտինքով աշխատած լինեն, որ տակները լավ կուտակած լինեն.. թեւ ազնիվ աշխատելու դեպքում, չես կարող անգամ մարդու համար բարեկեցիք պայմաններ ապահովել, էլ ուր մնաց.. (համենայնդեպս մեր երեկվա ու այսօրվա պայմաններում)
Այսինքն մեզնից գողացածը հետ վերադարձնելն ու անունը դնել նվիրատվություն, ուրեմն կամ մենք ենք հանգիստ թույլ տվել, որ մեզնից գողանան ու հետո սթափվել ենք ու հասկացել, որ մնացել ենք ծակ գրպանով ու հիմա մեր փողերն ենք հետ ուզում, որ չի էլ հասնելու մեզ, թե՞.. որ ի՞նչ: Ոչ ձեր ասածի մեջ տրամաբանություն կա, ոչ էլ ձեր արարմունքի.. ստացվում է տարօրինակ արարքների մեջ թաթախված ենք եղել ու հանակարծ երկնքից մի քար է իջել գլխներիս ու սթափվել ենք, որ պետությանը նվեր ա պետք եւ այդ նվիրատուն պետք է լինեն սաշիկներն ու վերջ…
Ոչ, սաշիկները գողություն են արել, ու անկախ ամեն ինչից, հետ կվերադարձնեն գողացած միլիարդների ինչ-որ մի մաս, թե ոչ, պետք է սաշիկները նաեւ պատասխան տան իրենց գողությունների համար: Ոչ մուրացկան ենք, որ մեզ խղաճան ու մի քանի կոպեկ փող տան, որ յոլա գանանք, ոչ էլ շուն ենք, որ մեր առջեւ գրոշներ շաղ տան ու մենք սուսիկ-փուսիկ շարունակենք ապրել.. իսկ օրինակ ինչպե՞ս է պետությունը հաշվել, թե ով ինչքան է պետությունից գողացել: Եթե հաշվարկների մեջ դուք ազնիվ եք, ապա, ես էլ ՀՀ քաղաքացիս ասում եմ, որ պետությունը մենք ենք ու մեզնից գողացածը, եթե հետ է վերադարձվում, ապա ուր է մեր հասանելիքը:

Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL