Search
Close this search box.

Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն և ունեմ այնտեղ աշխատասենյակ. Աննա Հակոբյան

Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն և ունեմ այնտեղ աշխատասենյակ, իսկ հիմնադրամի համար կառավարական շենքեր տեղափոխվելու հարց չի քննարկվում: Ուղղակի մենք քննարկումենք մեզ հարմար տարածք գտնելու հարցը, որը նաև մատչելի կլինի, քանի որ մենք խնայում ենք մեզ վստահված յուրաքանչյուր լուման: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ Քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ հավելելով, թե խնդիրն այն է, որ տարածքները շատ թանկ արժեն, իսկ իրենք չեն ուզում շատ գումար ծախսել տարածքների, վարձակալության վրա:

«Մենք ուզում ենք մեզ վստահված գումարները իրենց նպատակին ծառայեցնել: Անպայման տարածք կգտնենք և տեղյակ կպահենք լրատվամիջոցներին այդ մասին»,-նշեց տիկին Հակոբյանը:

Վարչապետի կինը հերքեց այն տեղեկությունները, թե հիմնադրամի գրասենյակը կարող է տեղափոխվել նախագահի նստավայր:

Please enter a valid URL