Search
Close this search box.

Ռեգգենզա՝ հայկական արտադրություն բարձրաճաշակ տղամարդկանց համար

Հագուստի ոլորտում հայ դիզայներները մեծ հաջողություններ են գրանցում: Դրա ուղղակի վկայություններից մեկը Ռեգգենզա հայկական բրենդն է՝ տղամարդու հագուստի և աքսեսուարների որակյալ ու չկրկնվող տեսականիով(https://www.youtube.com/watch?v=eEDOzI1X8bg /: Ռեգգենզան տղամարդու հագուստի ոլորտում հայ դիզայներների մտքի թռիչքն է, հայկական բրենդ՝ ոճային յուրօրինակ լուծումներով:

Ռեգգենզա այցելող յուրաքանչյուր տղամարդ գիտի, որ ընտրելով հագուստ այստեղից, ինքն աննկատ չի մնա: Ռեգգենզա տղամարդու հագուստի բուտիկն առաջարկում է վերնաշապիկներ, տաբատներ, ջինսեր, սվիտերներ, կաշվե բաճկոններ, կոշիկներ, աքսեսուարներ: Ռեգգենզա բրենդը ստեղծողները հոգացել են, որ նորաոճն ու որակյալը գնահատող տղամարդը կարողանա մեկ վայրում գտնել այն ամենն ինչն իրեն պետք է անթերի ու հետաքրքիր արտաքին ունենալու համար: Ու այս ամենը ներկայացված է հարմարավետ ու լուսավոր սրահում, որտեղ հաճելի է հանգիստ ու անշտապ ընտրություն կատարելը սիրալիր ու բանիմաց վաճառողուհիների օգնությամբ:
Ռեգգենզայում առաջնահերթությունը տրված է պիթոնի և կոկորդիլոսի բնական կաշվից դետալներին ու բարձրորակ գործվածքներին, որոնք առանձնահատուկ շքեղություն են հաղորդում հավաքածուին: Ի դեպ, ընկերությունը ընդունում է նաև անհատական պատվերներ հատկապես էկսքլյուզիվը ցանկացողների համար: Ի դեպ, եթե Ձեր պատվերը պատրաստ չլինի 5 օրից, կարող եք չվճարել դրա համար:

Ռեգգենզա հայկական բրենդի հաջողության բանալին նորարարական մոտեցումներն են ու Fashion ոլորտին համահունչ քայլելը:
Մեր զրուցակից, Ռեգգենզա հայկական բրենդի տնօրեն Էդգար Օհանյանի խոսքով՝ հայ տղամարդիկ սկսել են շատ լուրջ հետևել իրենց արտաքինին, սիրում են գեղեցիկ հագնվել, ձգտում են ունենալ իրենց սեփական ոճը, գնահատում են բարձրաճաշակը: Ու պատահական չէ ընտրված նաև բրենդի տարբերանշանը՝ առյուծի գլուխը, քանի որ ինչպես նկատում է Էդգար Օհանյանը, իրենց այցելուները տեսակով նվաճող մարդիկ են, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում ու որն է դրա ճանապարհը:
Ռեգգենզայի նկատմամբ արդեն սկսել են հետաքրքրություն ցուցաբերել նաև միջազգային հարթակներում: Վերջերս Ստամբուլում անցկացվեց LeShow կաշվե իրերի և հագուստի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում էին տարբեր երկրների շուրջ 400 ընկերություններ: Հայկական ընկերությունը բավականին մեծ հետաքրքրություն է գրավել՝ կոկորդիլոսի ու պիթոնի կաշվից կոշիկների ու հագուստի իր լայն տեսականիով: Ռեգգենզա բրենդն արդեն իսկ համագործակցության առաջարկներ է ստացել մի շարք ընկերություններից, ովքեր ցանկանում են դառնալ ընկերության առաջարկած նմուշների դիստրիբյուտոր:
Այցելե՛ք Ռեգգենզա, Ձեր ինքնատիպ ու չկրկնվող ոճի հետևից:

Please enter a valid URL