Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ահազանգում է՝ Նորքի զինված խմբի գործով գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են առողջական խնդիրներ։
ՄԻՊ գրասենյակից հաղորում են, որ Պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Վարդանյանին, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: