«Ամեն դեպքում կործանումը մարդկանց գլխում է, ոչ թե զուգարաններում: Կնոջ և 4-ամյա երեխայի հետ մտել էի «Ամերիա» բանկի Սայաթ նովայի մասնաճյուղ, որը գտնվում է Երևանի կենտրոնում: Երեխան ցանկացավ զուգարան գնալ: Գրեթե մեկ ժամ հերթի մեջ կանգնած էինք: Մոտեցա, հարցրեցի՝ կարելի է երեխան զուգարան գնա: Պատասխանեցին՝ ոչ, զուգարանը միայն աշխատակիցների համար է: Իսկ երեխան արդեն լացում էր: Ստիպված էինք վազել փողոց և հենց փողոցում երեխան միզեց գազոնի վրա»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է հայտնի բլոգեր Ալեքսանդր լապշինը: