Search
Close this search box.

Արժեքավոր ի՞նչ նվերներ է ստանում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը

Լինում են, իհարկե, նվերներ, բայց դրանք երկու տեսակի են՝ սիմվոլիկ և թանկարժեք. Լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն էլ նվերներ ստանո՞ւմ է, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ իր կաբինետ տարբեր նվերներ են տանում, և ինքը ստիպված է միջոցներ ձեռնարկել դրա դեմ:

«Լինում են սիմվոլիկ նվերներ, այսինքն` որևէ հայկական արտադրության իր, որ արտադրողը կամ ինչ-որ մեկը մտածում է, որ շատ լավ կլինի, որ դա ես կրեմ, որը մեծ արժեք չունի, և լինում են արժեքավոր նվերներ: Իմ փորձից ելնելով` ես արժեքավոր նվերները նույն կերպ դնում եմ ու հետ եմ ուղարկում նվիրատուին՝ երկտողով, որ շատ շնորհակալ եմ, համարեք, որ ես դա ունեմ, Դուք ինձ նվիրել եք, բայց ես դա չեմ կարող ընդունել: Սիմվոլիկ նվերները սիրով ընդունում եմ ու աշխատում եմ օգտագործել հայկական արտադրանքը գովազդելու շրջանակում»,-ասաց նա

Please enter a valid URL