Search
Close this search box.

Մանկապղծության դեմ պայքարի կոնկրետ միջոցներ են պետք. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում բացել է երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի գագաթաժողովը՝ ասելով, որ աշխարհը սպասում է կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեմ պայքարի «կոնկրետ միջոցների»՝ տեղեկացնում է AFP-ն։

Հաջորդ երեք օրերին հովվապետը բանակցություններ կվարի ողջ աշխարհից եկած եպիսկոպոսների հետ՝ քննարկելու համար եկեղեցու արձագանքը հոգևորականների կողմից երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքին։

«Աստծո սուրբ հոտը մեզ է նայում և սպասում ոչ թե պարզ ու կանխատեսելի դատապարտումների, այլ կոնկրետ և արդյունավետ միջոցների, որոնք անհրաժեշտ է նախաձեռնել։ Մենք պետք է կոնկրետ լինենք»,- ասել է նա՝ բացելով հանդիպումը։

82-ամյա հովվապետը հույս ունի բարձրացնել երեխաների հետ դաժան վերաբերմունքի մասին իրազեկվածությունն աղոթքների, ելույթների, աշխատանքային խմբերի և զոհերի վկայությունների օգնությամբ։

Please enter a valid URL