Շենյանում չինական բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ սոխի և սխտորի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է աղիքային քաղցկեղի զարգացման վտանգը, ասվում է Asia Pacific Journal of Clinical Oncology ամսագրի մեջ հրապարակված հոդվածում՝ գրում է Daily Mail-ը։
Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 1,6 հազար տղամարդիկ և կանայք։ Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր պարբերաբար սոխ կամ սխտոր են օգտագործում, աղիքային ստամոքսի զարգացման վտանգը ավելի քան 79%-ով ցածր է մյուսներից։
Դրա հետ մեկտեղ գիտնականները նշել են, որ սոխը պետք է օգտագործել թարմ վիճակում, քանի որ եփած ժամանակ այն կորցնում է իր օգտակար հատկությունների զգալի մասը։