Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հերքեց հապարակումները, թե հնարավոր է առաջիկայում իրեն կալանավորեն՝ կապված կոռուպցիոն գործերի հետ:
“Մի հատ ուզում եմ, որ ինձ ուշադիր նայեն, ես ձերբակալվողի նմա՞ն եմ: Իրենց երազները չեն իրականանա”,- ասաց նա:
Սանասարյանը հավելեց, որ իր դեմ պատվերի ալիք է տեսնում, բայց ինքն այդ պատվերից ուժեղանում է: Ասաց, որ իրենց ուսումնասիրությունների նոր փուլ են մտնում: