Կառավարությունն այսօր՝ փետրվարի 21-ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշեց փոփոխություն կատարել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Նախագծում նշված է. «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 1-ի թիվ ՀՕ-125-Ն օրենքի 2-րդ հոդվածի «որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը» բառերը փոխարինել «որոնք ՀՀ տարածք ներմուծողների կողմից մաքսային մարմիններ ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը և ՀՀ տարածք են ներմուծվելու մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը» բառերով:
Այսպիսով, աջ ղեկ ունեցող մեքենաներ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել մինչև ապրիլի 1-ը՝ պայմանով, որ դրանք ձեռք են բերվել մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը: