Search
Close this search box.

ԱԱԾ աշխատակիցը գնացել է Դանիել Իոաննիսյանի գրասենյակ

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Օրը ուրախ սկսվեց: Կամ պատմություն տեղեկացված անտեղյակ ԱԱԾ-ականի մասին:)))
Գրասենյակ մտավ մի երիտասարդ: Խոսակցություն կոլեգայիս հետ.

-Մերը ՍՊԸ չէ, ՀԿ է:
-ՀԿ-ի անունն ի՞նչ է:
-Իրազեկ քաղաքացիների միավորում:

-Իսկ ի՞նչ գործունեություն եք ծավալում: Լրատվակա՞ն:

-Լրատվական կայք էլ ունենք՝ fip.am:
-Բա sut.am-ն ի՞նչ ա եղել:
Քիչ անց հասա գրասենյակ: Ցուցադրեց վկայականը և շատ հարգալից սկսեց տեղեկություններ հարցնել կազմակերպության մասին և «ընկերություն անել» առաջարկել: — Իսկ հիմա սա ԱԱԾ-ի ո՞ր գործառույթների մասա, հետախուզակա՞ն, հակահետախուզակա՞ն:

-Համ հետախուզական, համ էլ հակահետախուզական:

-Ստեղ ի՞նչ հետախուզություն եք անում: Թե, պարզապես, ադրբեջանցի շպիոն տեսնելուց ձեզ զանգենք:

-Դե չէ, ուզում եմ իմանամ, թե իմ կուռացիայի տարածքում ո՞վ ի՞նչ է անում: Ստիպված եղանք բացատրել, որ իր հայցած տեղեկությունները կան պետ. ռեգիստրում ու փոքրիկ լիկբեզ անել «Ազգային անվտանգության մարմինների» մասին ու «Հաշվապահական հաշվառման» մասին օրենքների և Քաղաքացիական օրենսգրքի որոշ դրույթների վերաբերյալ:

Հ.Գ. Իսկ դուք առավոտները զեկուցու՞մ եք ԱԱԾ-ին, թե ինչով եք զբաղված:)))

Please enter a valid URL