Search
Close this search box.

ՀՀ վարչապետ. «Ժողովրդից գողացողը պետք է խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ»

«Հերթական անգամ քննարկում ենք խոշոր դրամաշնորհ ստանալու վերաբերյալ նախագիծ: Ըստ էության, երբ գումարում ենք դրամաշնորհների գումարները, աստղաբաշխական թվեր ենք ստանում ու եթե ապահովենք այդ գումարների արդյունավետ ծախսումը, չի կարող արդյունք չլինել: Խնդիրը պարզ է՝ պետք է 100 տոկոսանոց երաշխիքներ ստեղծենք, որ վարկային, դրամաշնորհային միջոցները ծախսվեն նպատակային, իսկ եթե մարդու կյանքում բան չի փոխվում, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկը գողանում է: Ոչ մի վայրկյան չպետք է զգոնությունը թուլանա կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի վերաբերյալ: Էսօր էլ ՀՀ-ում կաշառք վեցնում են ու երբ, ժամանակ առ ժամանակ, ունենում ենք ձերբակալություններ, դրա ուղիղ ապացույցն է: Ինձ չի հետաքրքրում՝ մարդը գործող, թե նախկին պաշտոնյա է, իմ ընտանիքի անդամ է, թե հարևանի… ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Please enter a valid URL