Search
Close this search box.

Ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշի մարզում

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փետրվարի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում ինքնաձիգից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ։

Կրակոցներ արձակողն այնուհետև դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ։

Please enter a valid URL