«Մենք՝ Աշտարակ քաղաքի և շրջակայքի տասնյակից ավելի Անհատ ձեռներեցներս երկար տարիներ աշխատել ենք «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրության հետ՝ որպես վերջինիս ապրանքների սպառողներ: Աշխատանքի ընթացքում ոչ մի խնդիր երբևէ չենք ունեցել, աշխատել ենք կանխիկ գումարներով՝ առանց բանկային փոխանցումների: Երբ սննկացավ Աշտարակ կաթի նախկին սեփականատերը, ապա նա մեզ մեղադրեց իր ապրանքի դիմաց իրեն գումարներ չտալու մեջ, և որոշեց, որ իր սննկացման պատճառը մենք ենք: Սա բացահայտ սուտ է և զրպարտություն մեր նկատմամբ: Նաև՝ հակասում է որևէ տրամաբանության, քանի որ ստացվում է, որ տարիներ շարունակ Աշտարակ կաթը մեզ հետ համագործակցել է այն դեպքւոմ, երբ մենք նրան չեն վճարել իր ապրանքի դիմաց:
Առաջին ատյանի դատարանները հոգուտ մեզ որոշումներ կայացրեցին՝ հիմք ընդունելով հենց Աշտարկ կաթի աշխատողների վկայությունները, որոնք էլ մեզ ապրանք էին մատակարարում, և անձամբ ստանում գումարը: Սրանից հետո Աշտարակ կաթի նախկին տերերը բողոքարկեցին վճիռը Վերաքննիչ դատարանում: Վերաքննիչն անցկացնելով փակ դատ, բավարարեց Աշտարակ կաթի հայցը:
Ցանկանալով ԶԼՄ-երի և հանրության ուշադրությունը հրավիրել այս անարդար որոշման դեմ՝ փետրվարի 21-ին, ժամը 14.00-ին մեր բողոքի գործողությունն ենք իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ, Հանրապետության հրապարակում»,- նշված է հայտարարության մեջ: