Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 20-ին, ժամը 23:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ կա տղամարդու դի. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները ձորից (մոտ 200 մ) դուրս են բերել Զ. Ս.-ի (ծնված 1994 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: