Search
Close this search box.

Գագիկ խաչատրյաններն ուղղակիորեն ոչնչացրել են մեզ ու մեր երկրի տնտեսությունը. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պարզապես չեմ կարող չարձագանքել…
Իսկ ինչ է նշանակում, որ, եթե խաչատրյան գագիկը պետական բյուջե վերադարձնի մեկ միլիարդ դոլար նրան կարելի է ներել… գուցե ճաշակի կամ ընկալման հարց է, բայց ինքս ու ինձ նման շատերը պատրաստ չեն ոչ միայն ներելու գագիկ խաչատրյանին, այլև հանգիստ նստած տեղներս սպասում ենք, թե ի վերջո, երբ է արդարադատությունը թակելու Հայաստանի երրորդ հանրապետությունն ու հայ ժողովրդին կողոպտած ամենասոսկալի կոռուպցիոների՝ գագիկ խաչատրյանի դղյակի դռները…
Հ.Գ. Այո’, նա պետք է ոչ միայն վերադարձնի միլիոնավոր կամ գուցե միլիարդների հասնող կողոպտած գումարները, որոնք թալանել է պաշտոնավարման ընթացքում, այլև ախուսափելիորեն պետք է զգա և ճաշակի քրեական օրենսգրքի դառնությունը… և սա պետք է տեղի ունենա հրապարակայնորեն դատարանի կողմից, այլ ոչ թե ըստ մեր ցանկությունների կամ ճաշակի…
Հ.Գ. Եվ այն քաղաքական գործիչները՝ ովքեր դեռ կարծում են, թե նախկինում մեզ համար ապահովել են դրախտային կյանք, իսկ մենք «անաղուհաց ենք», ի վերջո կհասկանան, թե խոսքն ինչ ծավալների և բնույթի թալանի մասին է…
Հ.Գ. Այո՛, գագիկ խաչատրյաններն ուղղակիորեն ոչնչացրել են մեզ ու մեր երկրի տնտեսությունը…
Երբ շուրջ քսան տարի առաջ պաշտպանում էին թեկնածուական ատենախոսությունս, վաստակաշատ և երջանկահիշատակ նախկին ՀԽՍՀ գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանն իր խոսքում ուղղակիորեն ասեց հետևյալը. «Խելամիտ հարկային և մաքսային քաղաքակականությամբ երկրի տնտեսությունն ու արդյունաբերությունն անխոսափելիորեն զարգանում է և շատ կարևոր է, որ այդ ոլորտի պատասխանատուները լինեն զգուշավոր և նաև անկաշառ, հակառակ դեպքում, եթե այն ընկավ մի շան տղու ձեռքը, տնտեսության հերը կանիծի ու ինքը լկտիաբար կհարստանա…»:
Այո՛, մեծ իրավագետը չէր սխալվում… Ես ու իմ նմանները երբեք չենք ների գագիկ խաչատրյանին մեկ միլիարդ դոլարի դիմաց, քանզի նա ուղղակի սպառնալիք է եղել Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության համար…
Իսկ Արցախում մեր զինվորները պատերազմին դիմակայել են ութսունական թվականի զենքերով, մեր ուսուցիչները, բժիշկները, թոշակառուները և մենք ու մեր Հայրենիքը նրանց ախորժակի պատճառով ճռռում ենք աղքատությունից և պարտքերից…

Please enter a valid URL