Մի քանի օր առաջ հանդիպեցի ԱՄՆ-ից ժամանած ընկերներիցս մեկին…Բազմաթիվ քննարկվելիք հարցերից մեկը վերաբերվում են այն խնդրին,թե ինչու՞ մեր ամերիկահայ գործարարները չեն շտապում ներդրումներ կատարել հետհեղափոխական Հայաստանում…Բոստոնում բնակվող իմ ընկերոջ պատասխանը ցնցեց ինձ…”Մի սպասի,չեն էլ ներդրումներ անի,քանի որ հեղափոխության ժամանակ և դրանից հետո նոր իշխանավորների շուրթերից հնչած որոշ կոչերը վախեցրել են պոտենցիալ ներդրողներին…Նրանք հայաստանյան նոր իշխանությունների հռետորաբանությունը նմանեցնում են կոմունիստկանանին և գտնում են, որ «ասֆալտին փռելով”, «հանգիստ նստեք տեղներդ” և այլ սպառնալիքների միջոցով Փաշինյանի կառավարությունը ուղղակի վանեց Հայաստանից գործարարներին,ովքեր վախեցած են վերը նշված կոչերից և մտածում են,որ քայլելով իշխանության եկածները չեն վարանի նաև սեփականության վերաբաշխումից և պետական մակարդակով սեփականատերերից ռեյդերական պետականացումից… “,-ասաց ընկերս…Իմ այն փաստարկին,որ իշխանությունները համապատասխան ապացույցների հիման վրա են “պատին ծեփում” և պետականացնում որոշ նախկին պաշտոնյաների անօրինական բիզնեսները,ընկերս հակադարձեց. “Գործարարները չեն սիրում աղմուկ,անորոշություն և հատկապես սեփականության վերաբաշխում,որը կապիտալիստական աշխարհի համար անընդունելի է,իսկ գործարարների համար սպառնալիք,քանի որ նրանք էլ երաշխիքներ չունեն,որ մի որոշ ժամանկ անց չեն ենթարկվի այդ նույն պատժին…”
Ինչու հիշեցի օրեր առաջ տեղի ունեցած այս խոսակցության մանրամասները… “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը փետրվարի 20-ին հայտարարել է, թե իր կարծիքով Հայաստանի մեծահարուստները, բիզնեսմեններն իրենց ունեցվածքի 70 տոկոսը պետք է վերադարձնեն, քանի որ այն անօրինական է”…ԱԺ պատգամավորի այս հայտարարությունից հետո նոր հասկացա,թե ինչու՞ են պոտենցիալ ներդրողները խուսափում Հայաստանում ներդրումներ անելուց…Ամերիկաբնակ ընկերոջս ասածը պատահական չէր և դրսում Հայաստանն ընկալվում է որպես “կոմումիզմին” վերադարձած երկիր,որտեղ որևէ ներդրող ապահովագրված չէ,որ իր ունեցվածքը չի պետականացվի կամ վերաբաշխվի…
ՀՀ իշխանությունները պետք է բավական զգույշ լինեն իրենց արտահայտություններում,քանի որ այսպիսի կոչերի արդյունքում ոչ միայն ներդրումներ չեն լինի մեր երկրում,այլև Հայաստանից կապիտալի փախուստի մեծ ծավալների ականատես կլինենք…
Գագիկ Համբարյան