Փետրվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Պրիմորսկի շրջանում գտնվող «Ֆերմերսկի» շուկայի լքված տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել, գրում է nevnov.ru կայքը:
Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, 59 տարեկան: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դին դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել: Ոստիկանությունն աշխատում է տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: