Search
Close this search box.

Հայտարարվում է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի տեքստի մրցույթ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հայտարարվում է մրցույթ՝ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի տեքստի մրցույթին մասնակցելու համար. «Հայտերը կարող եք ուղարկել նշված հասցեներով՝

Բաղրամայն 19՝ ԱԺ Ա․Սիմոնյանի գրասենակ,
Զարոբյան 3՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
[email protected]

Աշխատանքային խմբի կազմ /համալրվող/՝
1․ Դանիել Երաժիշտ Դիրիժոր, երաժշտագետ
2․ Տեր Ասողիկ Հոգևորական, Մայր Աթոռ
3․ Արամ Սաթյան Կոմպոզիտորների միության նախագահ
4․ Ալեն Սիմոնյան ԱԺ նախագահի տեղակալ
5․ Էդվարդ Միլիտոնյան Գրողների միության նախագահ
6․ Նիկոլայ Կոստանյան Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն
7․ Արմինե Գրիգորյան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն
8․Հենրիկ Հովհաննիսյան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր
9․ Ֆելիքս Բախչինյան գրականագետ
10․ Դավիթ Գյուրջինյան Լեզվի պետական կոմիտեի նախագահ»,- նշված է գրառման մեջ:

Please enter a valid URL