Search
Close this search box.

Բերման երթարկվածների մեջ նաև տնօրեններ կան

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ից:

Ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող «18+» փաբում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները, ովքեր նշված փաբից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկել մի քանի երիտասարդի։

Կայքի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ բերման ենթարկված Գ. Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, փամփուշտատուփով, որի մեջ եղել են փամփուշտներ։

Պարզվել է, որ նշված անձինք փաբում դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Գ. Սարգսյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա ավտոգազ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ռ. Աբրահամյանը՝ «Արարատգազ» ՍՊԸ-ի տնօրեն։

Please enter a valid URL