Search
Close this search box.

Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է

2018 թվականի հուլիս, ապա նաեւ դեկտեմբեր ամիսներին Քնչական կոմիտեն երկու գործ էր ուղարկել ՀՔԾ` երկու նախկին ոստիկանապետերի Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ, որոնք ՀՔԾ-ն վարույթ էր ընդունել` նշելով, որ գործերի ընթացքի մասին լրացուցիչ կհաղորդի: Չնայած արդեն ամիսներ են անցել` մի դեպքում 7, մյուս դեպքում` 2, սակայն առ այսօր քննության արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ:

Այսօր ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ գործերի նախաքննությունը շարունակվում է, եւ նախաքննության շահերից ելնելով` կարգավիճակների մասին տեղեկություն չեն տրամադրում: Այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ։ Դեպքին, ըստ նախնական տվյալների, ներգրավված են եղել  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը եւ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը:

Իսկ 2018 թվականի դետեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ  Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետը (այդ ընթացքում պաշտոնավարել է Վլադիմիր Գասպարյանը — խմբ), իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ՀՀ ԱԺ ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Դեպքի առթիվ հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Please enter a valid URL