Համացանցի հայկական տիրույթում շրջանառության մեջ է դրվել ուշագրավ մանրամասներ՝ 2008 թվականի Մարտի 1-ի գործի վերաբերյալ։ Մասնավորապես, ArmDay.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի, 2012 թվականի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում` Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը Մարտի-1-ի գործով մերժելու վերաբերյալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննելով մարտի 1-ի իրադարձությունները, արձանագրել է, որ ՀՀ Նախագահը 2008 թվականի փետրվարի 23-ին հանդիպումներ է ունեցել ուժային կառույցների հետ` հայտարարելով, որ ինքը թույլ չի տա որևէ մեկին ապակայունացնել իրավիճակը Հանրապետությունում, և տվել է համապատասխան հանձնարարականներ: Այսինքն` Նախագահը, լինելով պետության գլուխը, ուներ սահմանադրական պարտականություն` երաշխավորելու Հանրապետության ներքին անվտանգությունը (2005 թվականի Սահմանադրության 49-րդ հոդված):
Ավելին, հաշվի առնելով, որ այդ օրերին Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավվում էին հետընտրական գործընթացներին, Նախագահը պարտավոր էր պահպանել զինված ուժերի չեզոքությունը քաղաքական հարցերում (2005 թվականի Սահմանադրության 8.2-րդ հոդված)։
ՄԻԵԴ-ը, արձանագրել է, որ Դատարանը, մանրամասն անդրադառնալով ոստիկանության և ցուցարարների միջև բախումների փաստական հանգամանքներին, չի արձանագրել, որ բախումներ են եղել զինված ուժերի և հանրահավաքի մասնակիցների միջև. այսինքն` 2012 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը քննարկելիս Դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց վերոնշյալ փաստերի վերաբերյալ:
ՄԻԵԴ-ը նաև քննարկել է Նախագահի` արտակարգ դրություն հայտարարելու որոշումը` չարձանագրելով, որ այդ իրավական փաստաթուղթը և իրավիճակից թելադրվող միջոցառումները եղել են անօրինական կամ հակասել են Կոնվենցիայի սկզբունքներին կամ նորմերին (օրինակ` Կոնվենցիայի 15-րդ հոդվածի մասով):
ՄԻԵԴ-ը, անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 19-ի Նախագահի ընտրություններին, հղում է կատարել մի շարք միջազգային կազմակերպությունների եզրակացությունների, որոնք իրենց հերթին արձանագրել էին, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները մեծապես անցկացվել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Եվրոպայի խորհրդի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և չափանիշներին համապատասխան:
Մեր տեղեկություններով այն ժամանակ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանարապետության շահերը պաշտպանել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով, փաստորեն հաղթել է։ Իսկ Լևոն Տեր-Պեոտրոսյանի բողոքը ներկայացնող փաստաբանն եղել է Վահե Գրիգորյանը, ով պարտվել է և չի կարողացել հիմնավոր ապացույցներ ներկայացնել ՄԻԵԴ, ինչի հիմքով էլ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը մերժվել է։
Ստացվում է, որ ՄԻԵԴ-ը մարտի 1-ի գործի շուրջ արդեն հայտնել է դիրքորոշում, որից բխում է, որ ներկայիս իշխանությունների կողմից առաջ տարվող թեզը, թե այն ժամանակվա իշխանությունը, և, մասնավորապես, նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի խախտում է թույլ տվել, հիմնավոր չէ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ռոբերտ Քոչարյանին առաջդրված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն անհամատեղելի է ՄԻԵԴ-ի 2012 թվականի որոշման հետ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Մարտի 1-ի գործով հարուցված մեղադրանքներն ընդդեմ Ռոբերտ Քորարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի, ՄԻԵԴ հասնալեւ դեպքում, հանգիստ կարող են բեկանվել, եթե իհարկե, այդ խնդիրը լուծում չստանա Հայաստանի դատական համակարգում։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համառ ձգտումը՝ Քոչարյանին բանատարկել սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, ի սկզբանե մերժված և պարտված է։
armday.am