Search
Close this search box.

Մեջքի շրջանի բազմաթիվ ծակած արյունահոսող վերքերով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա տղամարդ

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 19-ին, ժամը 04:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի բազմաթիվ ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ. ըստ նրա հայտարարության՝ տեղի է ունեցել դանակահարություն:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ փետրվարի 19-ին, ժամը 02.00-ին, Միչուրինի փողոցի 8 հասցեում, վիճաբանության ժամանակ, 1998 թ. ծնված Արշավիր Դ.-ն սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել հիշյալ տղամարդուն:

Նույն օրը, ժամը 06.00-ին, Միչուրինի փողոցից Արշավիր Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ներկայացվել քննչական բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արշավիր Դ.-ն ձերբակալված է: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն:

Please enter a valid URL