Search
Close this search box.

Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետերի տեղակալներն ազատվել են պաշտոնից

Վարչապետի որոշմամբ մարզպետի տեղակալներ են ազատվել պաշտոններից:

Սամվել Ռուբենյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սամվել Ռուբենյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Սարուխանյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սերգեյ Սարուխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Պաշտոնից ազատվել է նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Անուշավան Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում:

Please enter a valid URL