Search
Close this search box.

Սկանդալ վրացական գազի շուկայում. Սաակաշվիլին պաշտպանում է Բաքվին. Գագիկ Համբարյան

Վրաստանի Էկոնոմիկայի նախախար Գեորգի Կոբուլիայի հայտարարությունը, որ Թբիլիսին պետք է դիվերսիֆիկանցնի հանրապետության գազի մատակարարումը, մեծ դժգոհություն է առաջացրել և՛ Վրաստանում, և՛ ապշերոնյան հանրապետությունում: “Անընդունելի է մենաշնորհը, որ Ադրբեջանը գազի միակ մատակարարն է Վրաստան”, -հայտարարել է Կոբուլիան:

Հիշեցնեմ, որ ադրբեջանական SOCAR Georgia Gas ընկերությունը ապահովում է Վրաստանի գազի պահանջարկի 90 տոկոսսը և Բաքվում է որոշվում Վրաստան մատակարարվող գազի գինը: Օգտվելով այդ հանգամանքից էլ, ադրբեջանցիները միանձնյա որոշում են ընդունել 2019 թ-ի մարտի 1-ից 10,5 տոկոսով բարձրացնել գազի գինը վրացի կոմերցիոն սպառողների համար, որը մեծ դժգոհություն է առաջացրել Թբիլիսիում: SOCAR Georgia Gas-ի կողմից գազի գնի բարձրացման պատճառների վերաբերյալ բացատրությունները չեն ընդունվել վրացական իշխանությունների կողմից: Վրաստանի էներգոօմբուդսմեն Սալոմե Վարդիաշվիլին հայտարարել է, որ SOCAR Georgia Gas-ի գազի գնի բարձրացման պատճառաբանությունները բավական թույլ հիմքեր ունեն և գազի գնի բարձրացումը հիմնականում հարվածելու է միջին և մանր արտադրողներին:

SOCAR Georgia Gas-ի կողմից գազի գնի բարձրացման մասին հայտարարությունից հետո պաշտոնական Թբիլիսին սկսեց ակտիվ բանակցությունները ռուսական “Գազպրոմ”-ի հետ, որը մեծ դժգոհություն առաջացրեց ոչ միայն վրացի ընդդիմադիրների մոտ, ովքեր վրացական իշխանություններին սկսեցին մեղադրել դավաճանության և ռուս օկուպանտների հետ համագործակցելու մեջ, այլև Բաքվում, ով 2008թ-ի օգոստոսից հետո օգտագործելով Վրաստանում առակա հակառուսական տրամադրությունները և համագործակցելով որոշ քաղաքական ուժերի հետ՝ կիրառելով նավթախավիարային դիվանագիտությունը, բավական հմտորեն կարողանում է սրել իրավիճակը հարևան երկրում, երբ խոսքը վերաբերվում է Վրաստանում ադրբեջանական շահերին և մենաշնորհների պահպանմանը: Բացի Վրաստանի օրենդիր մարմնում “Եվրոպական Վրաստան”-ի խմբակցության, ով գործող իշխանություններին մեղադրում է ազգային շահերի դավաճանության մեջ, որը չի տարբերում ո՛վ է թշնամին, ո՛վ է ընկերը, գործի է անցել նաև Վրաստանում ադրբեջանցիների գլխավոր լոբբիստ, 99 տոկոսանոց վրացի Միխեիլ Սաակաշվիլին և իր ղեկավարած “Միասնական ազգային շարժում ” կուսակցությունը: Հիշեցնեմ, որ հենց Սաակաշվիլու կառավարման տարիներին էր, որ Վրաստանը հայտնվեց թուրք-ադրբեջանական տանդեմի վերասկողության տակ: Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում խիստ քննադատության է ենթարկել վրացական իշխանություններին և հիշեցրել վերջիններիս, որ ադրբեջանական գազը 20 տոկոսով էժան է ռուսականից:

Պաշտոնական Բաքուն Թբիլիսիի հետ հարցեր պարզելուց օգտվում է իր իսկ կողմից հովանավորվող քաղաքական գործիչներից և ուժերից և փորձում է այդպիսով ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների վրա: Սակայն վրացական իշխանություններն էլ միամիտը չեն: Չի բացառվում, որ գազի գնի շուրջ բարձրացման առումով վրացական իշխանությունների ռուսամետ ռևերանսներն ընդամենը բլեֆ են: “Գազպրոմ”-ի հետ բանակցությունների իմիտացիայի միջոցով վրացական իշխանությունները կհասնեն նրան, որ Բաքուն չի բարձրացնի գազի գինը վրացի կոմերցիոն սպառողների համար և ամեն ինչ կմնա նույնը, կամ էլ վատագույն դեպքում գազի գինն աննշան կբարձրանա:
Ինչպես ասում են՝ “Ե՛վ ոչխարները ողջ կմնան, և՛ գայլերը՝ կուշտ”:

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL