Ինչպես հայտնում է MK.ru-ն Սանկտ Պետերբուրգ քաղաքում անչափահաս դպրոցական աղջկան բռնաբարել են հինգ անգամ։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ բարձր դասարանցի աղջիկը սոցցանցերի միջոցով ծանոթացել է մի տղայի հետ եւ համաձայնել նրա հետ, նրա մեքենայով դուրս գալ զբոսանքի քաղաքում։ Տղան էլ հարբեցրել է աղջկան ու տարել իր բնակարան, որտեղ եղել են իր երեք ընկերները։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել հետո, արդեն ներկայացնում են իրավապահները՝ խմբակային բռնաբարություն ընդհանուր իրավական տերմինով։ Հայտնի է, որ ենթադրյալ մեղադրյալը 27 տարեկան է, իսկ բռնաբարված անչափահասը՝ 17։ Վախենալով հետեւանքներից, տղան աղջկան տարել ու հարբած վիճակում թողել է փողոցում, չնայած ցուրտ եղանակին։ Ավելի ուշ նրան գտել է մի 36 ամյա տաքսու վարորդ։ Աղջկան տարել է իր մեքենան, բռնաբարել, հետո տարել ու թողել կանգառում։ Արդեն առավոտյան նրան հայտնաբերել են փողոցի անցորդները եւ տարել հիվանդանոց։ Տեւական ժամանակ ցրտին մնալու պատճառով աղջկա մոտ ախտորոշվել է պնեւմանիա։