Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 19-ին որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ տղան հայտնաբերվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Արարատյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Մասիսի բաժին, որից հետո հանձնվել է ծնողներին:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ 12-ամյա Հրաչյա Բադասյանը: