Search
Close this search box.

Այս տարի գյուղացիները չեն ստանա պարարտանյութի եւ դիզվառելիքի սուբսիդավորում

«Ժամանակ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք գյուղացիությանը աջակցելու համար որոշվեց պետական բյուջեից սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների կողմից գնվող դիզվառելիքը եւ պարարտանյութերը: Ճիշտ է, սուբսիդավորման գործընթացը ուղեկցվում էր կոռուպցիոն ռիսկերով, բայց գյուղացիները պարարտանյութի մեկ պարկը գնում էին շուկայականից 25 տոկոս ավելի էժան: Նույնը վերաբերում էր դիզվառելիքին:

Այս տարի գյուղացիներին ասել են, որ չսպասեն պետության աջակցությանը, որովհետեւ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել»:

Please enter a valid URL