Search
Close this search box.

Թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից հափշտակել գումար:

Փաստի առթիվ քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Նաիրի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունուն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկարում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողոնը և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Please enter a valid URL