Search
Close this search box.

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետի որդին՝ «զոհ»

«Հրապարակ» թեևրթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին երեկ ազատվել է պաշտոնից։ Արցախի պաշտոնական լրահոսից տեղեկացանք, որ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի  ներկայացուցչի պաշտոնից՝ «իր դիմումի համաձայն»:

Մեզ չհաջողվեց պարզել՝  նրան նոր աշխատանք առաջարկվելո՞ւ է։ Նա հայաստանյան իշխանությունների և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի միջև ծագած հակամարտության «զոհն» է՝ զբաղեցնում էր Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պետի պաշտոնը, բայց ազատվեց, քանի որ ՀՀ իշխանությունը որոշեց ազատել Լևոն Մնացականյանին՝ նրան տեղափոխելով ԱԻՆ։

Արցախում վրդովված էին այդ տեղափոխություններից, և չի բացառվում, որ Սարգսյանը, որը համարվում է Արցախի լավագույն պաշտոնյաներից մեկը, ինքնակամ հեռացած լինի՝ վիրավորված իր հանդեպ վերաբերմունքից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL