Search
Close this search box.

Դավիթ Սանասարյանը կկալանավորվի՞

Դավիթ Սանասարյան

Analitik.am-ի տեղեկություններով, ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի մասով քրեական գործ հարուցելու համար:

Ըստ մեր աղբյուրի, խոսքը վերաբերում է մի քանի տասնյակ տենդերների ընթացքում թույլ տրված ապօրինի միջամտությանը և գնումների գործընթացի վրա անօրինական ազդեցությանը:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ապօրինի միջամտությամբ տենդերների գործընթացն իրականացվել է նաև մի շարք բժշկական հաստատություններում՝ այդ թվում «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Մեր աղբյուրը նաև նշում է, որ տենդերների գումարների չափերն այնքան խոշոր են, որ Դավիթ Սանասարյանն, հնարավոր է, կկալանավորվի:

Please enter a valid URL