Search
Close this search box.

Հասմիկ Պապյանը` Սասնա Ծռերի մասին

Աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Սասնա Ծռերի գործին:
Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դեմ է, որ համաներում կիրառվի խմբի անդմաների նկատմամբ, հայտարարելով , որ ընկերներ է կորցրել, նշեց. «Յուրաքանչյուր մարդ ունի ինչ-որ մեկին կորցրած: Հարկավոր է ոչ թե անհատական մոտեցում ցուցաբերել, այլ ուրիշ: Մենք ունենք սևազգեստ մայրեր, բանակում զոհվածներ, կենցաղային հողի վրա տարբեր հանցագործություններից տուժածներ, սակայն մինչև այսօր մեղավորները չեն գտնվել: Հարկավոր է արդարադատության կառուցվածքը ընդհանրապես փոխել , ինչպես նաև ժողովրդի մոտեցումը: Ես ուզում եմ ասել, որ հարկավոր է գտնել ոսկե միջինը: Ինչ վերաբերվում է «Սասնա Ծռերին», ապա իրենք էլ ասել են, որ իրացրել են իրենց ապստամբության իրավունքը: Չպետք է մոռանանք, որ այս ամեն ինչը սկսվեց իրենցից և իրենք ինձ համար իրական են, ֆեյք չեն: Ես չեմ կարող չհավատալ իրենց: Ուզեք, թե չուզեք դա իմ անձնական վերաբերմունքն է: Ես այնտեղ տեսնում եմ թեկուզ ծայրահեղ հայրենասիրություն, որը անհրաժեշտ է մեր երկրին: Իմ զգացողությամբ իրենք իրական են,-հայտարարեց Հասմիկ Պապյանը՝ ընդգծելով, որ իր կարծիքով պետք է ազատ արձակվեն նաև դեռևս անազատության մեջ գտնվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, ովքեր մեղադրվում են ոստիկանների սպանության համար

Please enter a valid URL